Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունն առաջնահերթ պետք է մտածի ընտրացուցակները հրապարակելու մասին»

Ապրիլ 01,2016 14:27

«Ուրախ եմ, որ տարբեր ձեւաչափերով են ընթանում քննարկումները, բայց ավելի կարեւոր է բովանդակությունը: Պետք չէ ասել, թե իշխանությունները բարի կամք են ցուցաբերել, պարզապես առաջին անգամ մենք քննում ենք օրենքի նախագիծը` օրենքի պահանջի համաձայն: Ցանկացած երկխոսություն բանակցության տեսակ է: Գլխավորն այն է, թե ինչ նպատակի ենք հասնելու»,-այսօր «Հայացք» ակումբում ասաց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը` խոսելով Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության, ընդդիմության եւ հ/կ-ների միջեւ ընթացող քննարկումներից:

Թեւան Պողոսյանի դիտարկմամբ` Ընտրական օրենսգիրքը պետք է առաջադրի այնպիսի մեխանիզմներ, որոնք կնպաստեն ընտրական համակարգի հանդեպ հանրության վստահության բարձրացմանը. «Ցանկացած քաղաքացի պետք է վստահ լինի, որ կրկնաքվեարկություններ չեն լինելու: 1991 թվականի ընտրությունները ոչ մեկի հարցականի տակ չի դնում, որովհետեւ այն ժամանակ վստահություն կար»:

Պատգամավորի խոսքով` քննարկումներով պետք է ուրախանալ այն ժամանակ, երբ կողմերը կհասնեն բոլորի համար ընդունելի դրույթների. «Եթե մեր հանրապետական գործընկերներն ասում են, որ իրենց երազանքն է արդար ընտրությունները, ուրեմն առաջին քայլն այդ մեխանիզմի ամրագրումն է թղթի վրա, հետո բուն ընտրությունների ընթացքում խախտումների բացառումը: Մեզ հետաքրքրում է, որ ընտրացուցակների հրապարակում տեղի ունենա: Եթե շահագրգռված են արդար ընտրությունների հարցում, սրա մասին պետք է առաջինը մտածեն»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930