Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամենայն հայոց կաթողիկոսը դարձյալ հայրապետական օրհնություն տվեց Երկրապահ կամավորականների միությանը

Ապրիլ 01,2016 13:47

Զորավար Մանվել Գրիգորյանն անչափ կարեւորում է սերունդների քրիստոնեական դաստիարակությունը: Պատահական չէ, որ եռասերունդ Երկրապահի եւ հայ առաքելական սուրբ եկեղեցու միջեւ ազգաշահ գործակցություն է ծավալվել: ԵԿՄ 1-րդ հոբելյանական համագումարից հետո՝ 2014-ի փետրվարի 26-ին, նորընտիր վարչությունն արժանացավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի ընդունելությանն ու օրհնանքին: Վեհափառը Երկրապահին օրհնած Խաչ նվիրեց, որ այսօր կազմակերպության կարեւորագույն խորհրդանիշերից է: Նույն տարում վեհափառի նախաձեռնությամբ Երկրապահի օրը ճանաչվեց եկեղեցու կողմից, եւ հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մայիսի 8-ին սուրբ պատարագ է մատուցվում:

Վեհափառի կարգադրությամբ պատանի երկրապահները եւս մայր եկեղեցու ճանաչումն ստացան: 2015-ից սկսած՝ մարտի 5-ին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, որը Երկրապահի ղեկավար, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ նաեւ պատանի երկրապահների երդման օրվա է վերածվել, պատանիների օրհնության կարգեր են անցկացվում բոլոր եկեղեցիներում: Եվ ահա, հերթական հանդիպումը՝ Սպարապետի ծննդյան եւ պատանի երկրապահների երդման տոնական միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելուց հետո, նաեւ՝ Հարության տոնի առիթով, Ամենայն հայոց կաթողիկոսը դարձյալ հայրապետական օրհնություն տվեց Երկրապահ կամավորականների միությանը:

Միջոցառումն սկսվեց աղոթքով: Երկրապահի եւ հայ առաքելական սուրբ եկեղեցու կարեւորությունը գնահատեցին Զորավարն ու վեհափառ հայրապետը:

 

ԵԿՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930