Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյանի ապրիլմեկյան կատակը՝ ԱԺ-ում

Ապրիլ 01,2016 13:06

Այսօր ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը պետաիրավական հարցերի հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց մի նախագիծ, որով առաջարկում է Տնտեսական մրցակցության պաշտպանության, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների եւ Վերահսկիչ պալատի նախագահները լինեն ապակուսակցական եւ ազատվեն իրենց «զնաչոկներից»՝ կրծքանշաններից:

Կառավարությունը գաղափարին կողմ էր, բայց առաջարկեց, որ Էդմոն Մարւքյանը հետաձգի իր նախագիծը, քանի որ իրենք ավելի մեծ փաթեթ են պատրաստում:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջարկեց, որ Էդմոն Մարուքյանն իրենց հետ աշխատի,եթե դժգոհ լինի լուծումներից, նորից իր նախագիծը բերի:

Arpine_Hovhannisyan-3 Arpine_Hovhannisyan-2Էդմոն Մարուքյանը դժգոհեց. «Մենք մեր Սահմանադրական գործառույթները չենք իրականացնում, 5 տոկոսն է գրում օրենքների խորհրդարանը: Սպասում ենք, որ կառավարությունը օրենքներ գրի՝ բերի, մենք ընդունենք: Ինչ օրենք բերում ենք՝ կառավարությունն ասում ՝ ես արդեն գրում եմ, ձերը տարեք»:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ ասաց, որ նոր ենք վերադարձել Գերմանիայից, Բունդեսթագում 0 տոկոս են կազմում պատգամավորների նախաձեռնությունները: Այնտեղ որակյալ մեծամասնություն չկա, գրեթե շանս չունի որեւէ նախագիծ առաջ տանելու:

Petairavakani_nist_9

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ հարց ուղղեց, որը հարուցեց բոլոր ներկաների զարմանքը. «Դուք տեղյա՞կ եք, որ կառավարությունը նոր նախագիծ է մշակել, որով սահմանվելու է, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության նախագահը պիտի պարտադիր լինի ՀՀԿ-ից, բայց մրցակցությունն ապահովելու համար ստեղծվելու է երկրորդ հանձնաժողովը, որը իր կառույցով մրցակցելու է առաջին ՏՄՊՊՀ-ի հետ, որ ազատ մրցակցության պայմաններում մրցակցություն իրականացնեն»:

Ավելի ուշ պարզվեց, որ դա Ուրիխանյանի ապրիլմեկյան կատակն էր. «Շնորհավոր ապրիլի 1-ը՝ որպես կատակի օր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930