Մարտի 31-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Փարոսի» տակից սպիտակ ավտոմեքենայով մի քաղաքացի «ձախ ազդրի շրջանի հրազենային, արյունահոսող վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1996 թ. ծնված Արթուր Գալստյանին, ով ժամը 23.55-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն