Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Երանելի կլիներ, եթե ՀՀ-ում քրեական օրենսգրքի փոխարեն՝ Աստվածաշունչ լիներ»

Ապրիլ 01,2016 12:52

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կառավարությունը երեկ հավանություն տվեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությանը, համաձայն որի` ընտրակեղծիք կատարողների պատիժը պետք է քրեականացվի եւ ոչ թե տուգանք սահմանվի, այլ ազատազրկում:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն այս առաջարկը «հետընթաց» է որակում, միաժամանակ նկատում է, թե քանի դեռ Հայաստանում ընտրությունների մշակույթը ձեւավորված չէ, ինչ-որ կերպ պետք է ընտրակեղծարարության դեմն առնել:

«Շատ լավ կլիներ, որ հասարակության եւ կուսակցությունների գիտակցությունն այնքան բարձր լիներ, որ նման առաջարկ չքննարկվեր: Կողմնակից լինել չեմ կարող, բայց ինչ-որ կերպ պետք է հարցը վերջնական լուծվի եւ որքան հնարավոր է` ընտրակեղծարարություններից զերծ մնանք: Հայ իրականության մեջ բացասականի հանդեպ արձագանքն ավելի մեծ է, քան դրականի: Դա է պատճառը, որ նման քայլերի ենք գնում»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասաց տիկին Աճեմյանը:

Պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ այսպես արձագանքեց. «Երանելի կլիներ, եթե ՀՀ-ում քրեական օրենսգրքի փոխարեն Աստվածաշունչ լիներ: Ցավոք այդպես չէ: Գիտակցենք, որ քվեի գողությունն էլ է գողություն: Ի՞նչ է նշանակում կնոջ կամ ամուսնու տեղն է քվեարկել… Քվեն մարդու սեփականությունն է: Մեկ քվե գողանալն էլ է պատժելի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930