2016թ. մարտի 31-ի երեկոյան Դիարբեքիրի ավտոկայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել է 27 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերթուրք» լրատվական կայքը։
Դեպքը տեղի է ունեցել, երբ պայթուցիկներով բեռնված ավտոմեքենան բախվել է ոստիկանական մեքենային։ Զոհված անձանցից 7 -ը և վիրավորներից 13-ը ոստիկաններ են։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները ժամանել էին Դիարբեքիր Սուր նահանգում օպերացիա իրականացնելու համար։ Դիարբեքիր ժամանած ոստիկանական զրահապատ մեքենայի շարժվելուն պես` նրա մեջ է մխրճվել պայթուցիկներով բեռնված մեքենան, որի հետևանքով զոհվել են 7 ոստիկաններ, ևս 27 մարդու էլ տեղափոխել են մոտակա հիվանդանոց։ Պայթյունn այնքան ուժգին է որոտացել, որ դրա հետևանքով կոտրվել են շրջակայքի տների և աշխատավայրերի պատուհանների ապակիները։
Տեղի ունեցածից հետո պարզ է դարձել, որ ահաբեկիչները մի քանի օր շարունակ հետևել են ոստիկաններին և հարմար պահի սպասելով` իրականացրել են ահաբեկչությունը։ Դիարբեքիրում ոստիկանական ուժերը գործողություններ են սկսել՝ ահաբեկիչներին հայտնաբերելու և վնասազերծելու համար։
Կարդացեք նաև
Թուրքական մամուլում տեղեկություններ են հրապարակվում, որոնց համաձայն` ահաբեկչությունն իրականaցրել են Քրդական աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները։
Տեղի ունեցածի կապակցությամբ ցավակցություններ է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր գործընկեր՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ։