Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մարտիրոսյանն, իհարկե, ամեն դեպքում իրավացի է. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 01,2016 11:49

Անդրադառնալով ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ընդդիմության առաջարկներին՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն ասել է, թե ընտրողների մատը թանաքոտելն, օրինակ, անհեթեթ եւ աֆրիկյան վայրի ցեղերին բնորոշ մեթոդ է։

Լեւոն Մարտիրոսյանն, իհարկե, ամեն դեպքում իրավացի է. մատները թանաքոտելը աֆրիկյան վայրի ցեղերին է բնորոշ։ Իսկ ահա հինգհազարամյա մշակույթ ունեցող ժողովուրդներին բնորոշ է, որ պաշտոնական տվյալներով՝ տասնյակ բնակավայրերում ավելի շատ ընտրողներ լինեն, քան առկա բնակչության թիվն է՝ այդ նույն պաշտոնական տվյալներով։

Աֆրիկյան վայրի ցեղերի անդամներն էլ, ի դեպ, այնքան բարձր ինքնագիտակցություն չունեն, որ գնան ու սեփական նախաձեռնությամբ մի քանի տասնյակ մարդու փոխարեն քվեարկեն։ Ընդ որում՝ ինչպես Վինի Թուխի ընկեր Բուն է ասում իշուկին նրա սեփական պոչը նվիրելիս, «безвозмездно»:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930