Լրահոս
Օրվա լրահոսը

Վրդովված քաղաքացիները շտապ փոխհատուցում են պահանջում. «Ժողովուրդ»

Ապրիլ 01,2016 11:41

Բացատրությունները Ռամազոտիի հայաստանյան համերգի տոմսերը գնած քաղաքացիներին քիչ են հետաքրքրում։ Նրանք ոչ մի կերպ չեն հանդարտվում եւ պահանջում են վերադարձնել իրենց գումարները։ «Ֆեյսբուք» սոցցանցում նույնիսկ ստեղծվել է մի խումբ՝ «Էրոս Ռամազոտիի տոմսերի փոխհատուցում» անունով։

Իրենց դժգոհությունն արտահայտող քաղաքացիներից Աստղիկ Բաբասյանը «Ժողովուրդ»- ին պատմեց, որ ինքը Showticket ընկերության (որը հանդիսանում է «Ֆորպոստարտ փրոդաքշըն»-ի հայաստանյան մասնաճյուղը) ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հարցադրմամբ, թե ինչու է Forpostart-ը համարվում տուժած կողմ, կոնկրետ ինչով է ընկերությունը տուժել. «Showticket-ից ինձ պատասխանեցին, որ ընկերությունը գումարներ է ծախսել հեռուստատեսությամբ, պաստառների միջոցով եւ ամսագրերում գովազդներ ներկայացնելու համար։ Այնինչ՝ ես այն համոզման եմ, որ այդ գովազդները պատվիրվում են նախօրոք՝ տոմսերի վաճառքից առաջ։ Հետեւաբար մենք ուզում ենք իմանալ՝ ուր են ուղղվել մեր վճարած գումարները։ Ինչ վերաբերում է դատական գործընթացին, ապա հայտնի չէ, թե այն երբ կավարտվի: Գուցե մենք այդ ժամանակ ծերացած լինենք եւ մոռանանք մեր գումարների մասին։ Պահանջում ենք շտապ վերադարձնել մեր փողերը, այլապես մենք էլ հայաստանյան համերգի կազմակերպչին դատի կտանք»։

Մեկ այլ քաղաքացի՝ Մարինա Խեչումյանը, իր դժգոհությունը հայտնեց այն առնչությամբ, որ վերջերս մոտեցել է Showticket ի երեւանյան տոմսարկղ, որը, սակայն, փակ է եղել։ Ի դեպ, այս առթիվ սոցցանցում իրենց զայրույթն են արտահայտել մի շարք քաղաքացիներ: «Կարծում եք՝ տոմսարկղը փակելով կամ մեր զանգերին չպատասխանելով կկարողանաք շրջանցե՞լ այս հարցը»,- գրել են նրանք։

 

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930