Երեկ «Ժողովուրդ»-ը ապրիլմեկյան տրամադրություններով հարցախույզի դուրս եկավ մի շարք պաշտոնյաների շրջանում՝ փորձելով պարզել՝ արդյոք ապրիլի 1-ին «խաբելու» են, թե ոչ։ Հարցախույզը ցույց տվեց, որ ՀՀ կառավարությունում բացառապես «հրեշտակներ» են աշխատում։
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյան
– Պարոն Քոչարյան, ապրիլի 1-ին հաճա՞խ եք ստում։
– Ինձ թվում է՝ չեմ ստում, իսկ կատակը միշտ էլ սիրում եմ, անկախ նրանից՝ ապրելի 1-ն է, 2-ն է… Համենայն դեպս, եթե կատակներ անում եմ, ոչ չար կատակներ եմ անում։
Կարդացեք նաև
– Իսկ Ձեր հանդեպ չար կատակ եղե՞լ է։
– Չեմ կարող մեջբերել, հիշել։
– Ի՞նչ եք կարծում՝ հե՞շտ է լինել պաշտոնյա եւ չստել։
– Չեմ կարծում, որ դա այդպես է։ Նույնն էլ ասում են արտաքին հարաբերությունների մասին… Ես կարծում եմ, որ ամեն ինչի հիմքում բարոյականությունն է։ Եթե բարոյական չի, ապա արդյունավետ չի։
Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում