Բելգիայում և Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների գլխավոր կասկածյալները համաձայնել են համագործակցել պետական մարմինների հետ: Ստացված վերջին տեղեկությունների հետևանքով խստացվել են Բելգիայի վարչապետի անվտանգության միջոցները:
Բելգիայում և Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների մեղադրանքով ձերբակալված երկու գլխավոր կասկածյալները համաձայնել են համագործակցել Ֆրանսիայի պետական մարմինների հետ:
Բելգիայում ծնված 26 ամյա Ֆրանսիայի քաղաքացի Սալահ Աբդեսլամը ում ձերբակալել էին Ֆրանսիայում 130 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումը կազմակերպելու կասկածանքով՝ իր փաստաբան Սեդրիք Մոսսի միջոցով հայտնել է այն մասին, որ նա համաձայն է համագործակցել Ֆրանսիայի պետական մարմինների հետ և ցանկանում է Բելգիայից Ֆրանսիա տեղափոխվել:
Մարտի 23-ին ձերբակալվել է նաև Ռեդա Քրիքեյը, ով կասկածվում է Բելգիայում ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ: Նա նույնպես համաձայնել է համագործակցել պետական մարմինների հետ, ինչի արդյունքում Քրիքեյի հաղորդած տեղեկության հիման վրա Ֆրանսիյի և Բելգիայի սահմանին մոտ անտառային հատվածում հինգշաբթի օրը որոնողական աշխատանքներ են սկսվել:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում