Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվող ու երեկ ձերբակալված Գեւորգ Զոհրաբյանը (լուսանկարում) Կարենի հարեւանն էր, որի անունով էր իր բնակարանը ձեւակերպել Կարեն Վարդանյանը:
«Հարեւանը բնակարանը Կարենի ձեռքից առել էր, որ Կարենը չբողոքի, Կարենին սպանել էր, իսկ այդ ամենն արել էր այնպես, որ բոլորը մտածեն, որ Կարենը գնացել էր Դուբայ ու մնացել է Դուբայում: Դրա համար facebook-ում Կարենի անունից ու Կարենի էջից նույնիսկ գրառում էր կատարել, թե իբր Կարենը Դուբայում աշխատանք է գտել:
Կարենը Դուբայ նույնիսկ չէր էլ մեկնել, ի սկզբանե գիտեինք՝ նա հանրապետությունից դուրս չի եկել, պարզապես չէինք հրապարակում, որ գործի քննությունն ավելի արդյունավետ գնա: Բայց բոլորս գիտեինք՝ Կարենը ուզում է Դուբայ մեկնել, նա նույնիսկ տոմսերն էր գնել, նա իրոք մտադիր էր Դուբայ մեկնել»,- Aravot.am-ին պատմեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Ի դեպ, Կարեն Վարդանյանը նույնպես այս հ/կ-ից էր:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ