Ինչպես տեղեկացրել ենք, երեկ դիմակավորված ոստիկանները խուզարկություններ էին անցկացնում Գյումրու մի քանի թաղամասերում գտնվող օբյեկտներում ու տներում: Խուզարկությունից հետո բերման էին ենթարկել մի քանի հոգու, իսկ կենտրոնական շուկայի սեփականատերերից Ռուդիկ Խոջոյանին (քաղաքում առավել հայտնի Շարամ անվամբ) երեկոյան ձերբակալել էին:
Ինչպես տեղեկացանք ավելի ուշ, խուզարկությունների արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է ապօրինի զենք, Շիրակի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով:
Նշենք, որ թեեւ ՀՀ ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությունը Գյումրիում էր,սակայն պարզվում է, որ տեղի ուժերն են իրականացրել այս խոշոր միջոցառումը. գյումրեցի ոստիկաններ են կատարել բոլոր խուզարկությունները տարբեր հասցեներում, բնակարաններում, օբյեկտներում, մեքենաների մեջ ու նրանք են բերման ենթարկել կասկածելի անձանց:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ