Այսօր, ապրիլի 1–ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի աշխատակիցները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի աշխատակիցների հետ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել Երևանի Լենինգրադյան փողոցի 31/8 շենքի 47 բնակարանի բնակիչ, 23-ամյա Գևորգ Յուրիկի Զոհրաբյանին և Երևանի Սիսակյան փողոցի 4-րդ շենքի 28 բնակարանի բնակիչ, 43-ամյա Արթուր Սամվելի Միհրանյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 31/8 շենքի բնակիչ 34-ամյա Կարեն Վարդանյանին սպանելու և դին թաղելու մեջ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ Սիսակյան փողոցում գտնվող ավտոտնակի մեջ ոստիկաններն ու քննիչները հողի մեջ հայտնաբերել են Կ. Վարդանյանի թաղված դին: Տեղում դատաբժիշկը` զննելով դին, հայտնեց, որ գլխին կա բազմաթիվ հարվածի հետքեր, իսկ բերանի մեջ հայտնաբերվեց կտոր:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոտնակը, որտեղ հայտնաբերվել է թաղված դին, պատկանում է կասկածյալներից Գ. Զոհրաբյանին: Վերջինս ոստիկաններին հայտնել է նաև, որ մարտի 17-ին, ինքը` իր մեքենայով, Արթուրի և Կարենի հետ մեկնել են Վրաստանի Հանրապետություն, սակայն ճանապարհին` Գեղարքունիքի մարզի Սևանի հատվածում ինքը սպանել է Կարենին և Արթուրի հետ վերադարձել են Սիսակյան փողոց ու ավտոտնակում թաղել Կարենի դին:
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում