Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը Բոստոնում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում կանանց մենասահքի կարճ ծրագրում (16-ամյա Նաստյան հանդես էր գալիս 5-րդ խմբում) վաստակեց 53.24 միավոր:
Մեր մարզուհին կհայտնվի՞ 24 լավագույնների մեջ՝ ազատ ծրագրին մասնակցելու համար, պարզ կդառնա, երբ բոլոր 38 մասնակիցներն ավարտեն մրցելույթները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ