Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաքրքիր փաստեր՝ «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմի մասին

Ապրիլ 01,2016 12:00

Ուղիղ 37 տարի առաջ էկրան բարձրացավ ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինի նկարահանած «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմը, որի սցենարի հեղինակներն էին Արկադի եւ Գեորգի Վայներ եղբայրները, օպերատորը՝ Լեոնիդ Բուրլական, կոմպոզիտորը՝ Եվգենի Գեւորգյանը: Լեգենդար ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան կայացավ 1979 թ. մարտի 29-ին: Այդ օրը սովետական միլիցիայի տոնն էր ու համընկել էր Գովորուխինի ծննդյան օրվա հետ: Ֆիլմը նկարահանվել էր Վայներների «Գթասրտության դարաշրջանը» գրքի հիման վրա: Երբ նրանք նորատիպ գրքի մի օրինակ նվիրեցին Վլադիմիր Վիսոցկուն, վերջինս վերադարձավ նրանց մոտ ասելով. «Я пришел застолбить Жеглова» (Ես եկել եմ Ժեգլովին «ինձանով» անելու): Վայներները զարմացան՝ այսինքն ի՞նչ նկատի ունի:

handipman_vayr_4

Վիսոցկին նրանց պատասխանեց. «Սա իսկական ֆիլմ է, հզոր ֆիլմ, եւ դա հենց իմ դերն է, ոչ ոք Ժեգլովին այնպես չի մարմնավորի, ինչպես ես»: Ժամանակը ցույց տվեց, որ Վիսոցկին բացարձակ իրավացի էր: Հանուն նրա՝ Վայներները փոփոխություններ մտցրին սցենարում, նրանց մոտ Ժեգլովը 25-ամյա գեղեցկադեմ, թիկնեղ երիտասարդ էր: Ռեժիսոր Գովորուխինն էլ հետագայում հիշում է. «Ես Վոլոդյային այդ դերի համար լավագույն թեկնածու էի տեսնում թեկուզ եւ առանց փորձնական նկարահանումների: Ի սկզբնանե պարզ էր, որ նա պետք է խաղա այդ դերը»: Քանի որ Վիսոցկին երբեւէ էկրանին չէր երեւացել, Գովորուխինը եւս մի քանի հոգու փորձնական նկարեց ու ցույց տվեց ղեկավարությանը: Մյուսները չէին կարող «ձգել» Վիսոցկու չափ: Նա լավագույնն էր, եւ դա համոզեց նաեւ Կենտրոնական հեռուստատեսության ղեկավարությանը: Ենթադրվում էր, որ կինոնկարի ամեն սերիայում գլխավոր հերոսը պետք է երգի, հետագայում Գովորուխինը ձեռնպահ մնաց այդ միտքը կյանքի կոչելուց, ինչը վեճերի տեղիք տվեց: Վիսոցկին էլ որոշեց հրաժարվել դերից ու Մարինա Վլադիի հետ մեկնել արտասահման ճամփորդության: Ռեժիսորը նրան համոզեց չթողնել դերը, քանի որ նկարահանումները կառուցվելու էին՝ առանցքում ունենալով հենց Վիսոցկու հերոսին: Ռեժիսորը սպասեց՝ մինչեւ նա վերադառնա ուղեւորությունից:

handipman_vayr_3 handipman_vayr_2

Վիսոցկին հայտարարեց, որ ֆիլմի հետ կապված հարցազրույցներ չի տալու, քանի որ դրա կարիքը չի տեսնում եւ ձեւամոլության հետեւից չի ցանկանում ընկնել. «Հարցազրույցներ չեմ տա ոչ թե այն պատճառով, որ ասելիք չունեմ, այլ նրա համար, որ ֆիլմը մենք ստեղծել ենք ընկերներով, կլանով, ես մեծագույն հաճույք եմ ստացել աշխատանքից, ավելին՝ եղել են պահեր, որ ուղղակի «լողացել» եմ դերի մեջ»:

handipman_vayr_6

Ֆիլմում Շարապովի դերի համար պայքար է գնացել, ռեժիսորը հրավիրել է ժամանակի լավագույն դերասաններին, սակայն ընտրվել է Վ. Կոնկինը, ինչը հարուցել է սցենարի հեղինակների դժգոհությունը: Կանացի գլխավոր՝ Սերժանտ Սինիչկինայի դերը փորձել են 12 դերասանուհիներ: Վիսոցկին Գովորուխինին փորձում էր համոզել, որ այն տրվի Մարինա Վլադիին, սակայն գեղարվեստական խորհուրդը դեմ էր դրան՝ բանդիտների դեմ պայքարի դուրս եկած սերժանտին պետք է մարմնավորի ոչ թե օտարերկրացին, այլ անաղարտ կենսագրությամբ սովետական քաղաքացուհին: Գրպանահատ Կիրպիչի դերի համար հրավիրեցին համախորհրդային հեղինակություն Ստանիսլավ Սադալսկուն: Վերջինիս ու Վիսոցկու մշտական կատակներն ուղղակի ափերից հանում էին Կենտրոնական հեռուստատեսության հովանավորյալ Կոնկինին: Ֆիլմում մի կտոր կա, որտեղ Կուրավլյովն ու Վիսոցկին պետք է բիլիարդ խաղան, սակայն նրանք երկուսն էլ հեռու էին բիլիարդից, ուստի կադրերում կին իր ձեռքում է պահել ոչ ավել, ոչ պակաս ԽՍՀՄ սպորտի վարպետ Վլադիմիր Իվանովը:

handipman_vayr_1

Չնայած համաժողովրդական սիրուն, «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» կինոնկարը այդպես էլ որեւէ կինոմրցանակ չստացավ, սակայն Վիսոցկուն շնորհվեց Խորհրդային միության պետական մրցանակ:
Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Ըստ kulturologia.ru-ի

 

«Առավոտ» օրաթերթ
31.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930