Լրահոս
Օրվա լրահոսը

Մազահեռացում՝ բնական միջոցներով

Ապրիլ 01,2016 11:00

Ժամանակակից կանայք օգտվում են առաջարկվող մազահեռացման բազում միջոցներից: Հնում նոր տեխնոլոգիաներին փոխարինում էին բնական միջոցները:

Մազերի հեռացման համար շատ լավ դեղամիջոց է համարվել վայրի խաղողի վազի մատղաշ շիվերից մզած հյութը: Այդ հյութով պետք է տրորել մազարմատները: Այս հյութով կարելի է նաեւ թանզիֆի թրջոցներ դնել մաշկի պսորիազով ախտահարված մասերին:

Մազերը հեռացնելու միջոցներից է նաեւ իշկաթնուկի թարմ տերեւներից կամ շիվերից քամած 100 գրամ հյութը, որին պետք է խառնել 50 գրամ մարած կիր եւ 50 գրամ հալվե: 2-3 ժամ թրմել՝ երբեմն-երբեմն խառնելով: Այս դեղամիջոցով թրջել հեռացնելու ենթակա մազերը: Այդպես թողնել 15-20 րոպե, ապա լվանալ եւ մազաթափ մասերին վազելին քսել: Ըստ Ավիցենայի՝ եղինջի սերմերի եւ յուղի խառնուրդը նույնպես մազաթափման ուժեղ միջոց է համարվել:

Դեմքից եւ մարմնի այլ մասերից մազերի հեռացման միջոցներից  է. ընկույզի կեղեւը այրել, մոխիրը լուծել ջրում եւ այդ հեղուկով շփել ավելորդ մազերով ծածկված մաշկի հատվածները: Դրական արդյունքի համար բուժումը կատարել հաճախակի:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
31.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930