4+4+4 ձեւաչափի քննարկման մասնակից Դանիել Իոաննիսյանը տեղեկություններ չունի, թե որտեղի՞ց լրատվամիջոցներին փակ քննարկման ձայնագրությունը:
Հիշեցնենք, որ քննարկման մասնակիցների որոշմամբ լրագրողները հեռացվել էին դահլիճից: Իսկ փակ քննարկումը ձայնագրել էին քաղհասարակության ներկայացուցիչները եւ ԱԺ լրատվության վարչության պետը:
«Իրազեկ քաղաքացիներ միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ըստ պայմանավորվածության, ձայնագրությունը հրապարակվելու էր, եթե քննարկման մասին ինչ-որ մեկը սուտ տեղեկություն տարածեր: Նա չգիտի՝ ով ու ինչու է հրապարակել ձայնագրությունը՝ խախտելով պայմանավորվածությունը. «Ես չգիտեմ՝ ինչ որ խնդիր առաջացե՞լ է, որ հրապարակել են, թե հենց այնպես են հրապարակել, գուցե արտահոսք է եղել: Քննարկումների կոնստրուկտիվիզմին հրապարակումը դրական չի անդրադառնա: Միաժամանակ ասեմ, որ ես այնտեղ խոսել եմ այն, ինչը կխոսեի, եթե տեսախցիկներ լինեին»:
Նա հավելեց, որ փակ քննարկումը լի էր թեժ պահերով, բայց այդ թեժ պահերը չխոչընդոտեցին, որ քննարկումն ընթանա ու լինի ըստ էության. «Մեր օրակարգային 7 կետերից 2-3 կետ քննարկեցինք: Դրանք էին մեր հրապարակած հինգ կետերը՝ գումարած «Հայկական վերածննդի» պահանջը՝ ընտրատարածքային հանձնաժողովներում ամփոփվեն արդյունքները, ոչ թե ԿԸՀ-ում եւ ԲՀԿ-ի պահանջը, որ բոլոր ընտրողները միայն ID-ով քվեարկեն: Իշխանության դիրքորոշումը մեր քննարկած հարցերի վերաբերյալ բավականին հստակ ու հասկանալի է եղել, եւ կսկսենք քննարկել՝ ինչքանով է այդ դիրքորոշումը մեզ համար ընդունելի կամ ոչ ընդունելի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Տեսանյութը՝ «Ա1+»-ի