Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանին հետաքրքիր է, թե հենց ընտրություններում ո՞րն է իշխանության զոհողության սահմանը.
«Մինչեւ ու՞ր է պատրաստ էսօր իշխանությունն ի դեմս ձեզ գնալ, ասենք, ինչպիսի՞ պատասխանատվություն կարա ստանձնի եւ ինչպիսի՝ ոչ»,- հարցնում է փաստաբան Տիգրան Եգորյանը:
Այդ սահմանը չի ուրվագծվում: Կողմերն անցնում են մատների թանաքոտմանը: Հրայր Թովմասյանը եւ Դավիթ Հարությունյանը մի քանի փաստարկ են բերում մատների թանաքոտման դեմ: Լեւոն Զուրաբյանը փորձում է հասկանալ, թե ինչն է մտահոգում ընտրությունները կեղծող իշխանությանը: Դավիթ Հարությունյանն ափերից դուրս է գալիս.
«Ուրեմն Դու ես կեղծողը, կարգին խոսիր: Էկել ես ստեղ քննարկման, ոչ թե՝ դու պիտի կեղծես: Չափավորիր քո տոնը:
Կարդացեք նաև
-Հանգստացիր, յա: Էդ տոնով չխոսաս հետս»:
Այս վեճը շարունակվում է որոշ ժամանակ: Տիգրան Եգորյանն առաջարկում է՝ գուցե մենք դու՞րս գանք: Հանրապետական Հովհաննես Սահակյանի նյարդերն են տեղի տալիս.
«Փորձեք դուրս եկեք: Բան ա մենք էլ պիտի արձագանքենք:
-Այսինքն, դա ինչի՞ ա բերելու:
-Մենք չենք եկել ստեղ նստած՝ պոտենցիալ ընտրակեղծարարներ, մեզ էլ ասում են՝ կեղծիք եք անելու, իրանք էլ եկել են…
–Անձամբ մեր կարծիքով դիտորդական կազմակերպությունները կարծում են, որ իշխանությունը կեղծել ա ընտրությունները: Ի՞նչ խնդիր կա էդտեղ»:
Այստեղ արդեն Հրայր Թովմասյանը չի կարողանում զսպել իր հույզերը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հասցեին.
«Ես էլ կարծում եմ, որ դիտորդական կազմակերպություններում դեմագոգ, կիսագրագետ, անգրագետ են, դրսից սնվող:
-Դուք էդպե՞ս եք կարծում: Ես արձանագրեցի ձեր կարծիքը»:
Հանդիպման մանրամասները՝ «Ա1+»-ի կայքում:
Տեսանյութը՝ «Ա1+»-ի: