Աչքալուսանք են տվել, թե Ռայան տղա է ունեցել, եւ նրա մոտ ամեն ինչ կարգին է, սակայն մեկ-երկու օր անց հայտնել, որ ծննդկանը վերակենդանացման բաժանմունքում կոմայի մեջ պառկած է:
Այն օրվանից ի վեր, երբ Ռայան ծննդաբերելուց հետո անշարժացավ, նրա 4 երեխաների ճակատագիրն այլ ընթացք ստացավ: Նորածին Մերուժիկը տատի, պապի ու հոր գրկում է մեծանում, մյուս երեխաներն էլ, որոնք ստիպված այցելում են գիշերօթիկ դպրոց, մորից կարոտն առնում են այն ժամանակ, երբ շաբաթ-կիրակի օրերին նրանց տանում են մորը տեսության:
Ռայայի մայրը՝ տիկին Վիոլետան, պատմում է, որ դստեր ծննդաբերությունը կեսարյան հատումով է եղել: Կրասնոդարում ապրող ծնողներին զանգել, աչքալուսանք են տվել, թե Ռայան տղա է ունեցել, եւ նրա մոտ ամեն ինչ կարգին է, սակայն մեկ-երկու օր անց հայտնել, որ ծննդկանը վերակենդանացման բաժանմունքում կոմայի մեջ պառկած է:
Այդ օրվանից ի վեր ծնողներին մի հարց է տանջում՝ ի՞նչ պատահեց, ինչի՞ հետեւանքով երիտասարդ Ռայան դարձավ հաշմանդամ: Սակայն որեւէ մի բժշկից այդ պատասխանը չեն ստանում: Ռայան ծննդաբերել է Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում, որը քաղաքացիների շրջանում առավել հայտնի է Հանրապետական ծննդատուն անունով:
Կարդացեք նաև
Երբ նրան անգիտակից վիճակում ծնողները տեղափոխել են Կրասնոդար՝ հետազոտության, արտերկրի բժիշկները բացատրել են, որ հայաստանցի բժիշկները ցնցումներից Ռայային հանելու համար դեղը բարձր դոզայով են ներարկել, ինչն էլ պատճառ է դարձել, որպեսզի ծննդկանի գլխուղեղն այտուցվի: Մայրն ասում է, որ աղջկա ուղեղի թաղանթը վնասվել է, եւ այժմ Ռայան ապրում է սրտի աշխատանքի հաշվին: Այս միջադեպի հետ կապված որեւէ բժիշկ պատասխանատվություն չի կրել:
Ծնողներն էլ անճարությունից ու վշտից հարցին հասարակական հնչեղություն չեն տվել:
Նյութի մանրամասները կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ