Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության 6-րդ վարչությունը  Գյումրիում բազմաթիվ մարդկանց է բերման ենթարկել 

Մարտ 31,2016 22:03

Ինչպես տեղեկացրել ենք , այսօր վաղ առավոտից  ՀՀ ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությունը խուզարկություններ էր անցկացնում Գյումրու մի քանի թաղամասերում գտնվող օբյեկտներում, տներում: Գյումրեցիներն ականատես եղան, թե ինչպես դիմակավորված ոստիկանները խուզարկություն էին անցկացնում Գյումրու Սայաթ-Նովա փողոցով երթեւեկող մեքնենաներում:

Գյումրիում իրականացվել է 16 խուզարկություն, որն ավարտվել է քիչ առաջ: Նշենք, որ գյումրեցիներին ամենաշատը հետաքրքրում էր Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող «Ե և Ս» գեղեցկության սրահում կատարված խուզարկությունը: Այս վարսավիրանոցը գտնվում է  Տեքստիլագործների թաղամասում՝ քաղաքի ամենակենտրոնական տարածքում, հետեւաբար այնտեղ կատարված խուզարկությունները չէին կարող վրիպել այս քաղաքի բնակչության աչքից:

Aravot.am-ին հաջողվեց ոստիկանությունից պարզել, որ խուզարկություններ իրականացվել են Տեքստիլագործների թաղամասում գտնվող Աֆիշի շենքում, խուզարկվել է Աֆիշի երկու տղաների բնակարանը, նրանց պատկանող վերոհիշյալ  գեղեցկության սրահը ու  գիշերային ակումբները՝ 8-րդ զինվորական թաղամասում գտնվող «Հեքիաթ»-ն ու Ազատան տանող ճանապարհին գտնվող «Գարդ»-ը: Մեզ հայտնեցին, որ խուզարկվել են Գյումրու կենտրոնական շուկայի սեփականատեր Ռուդիկ Խոջոյանի՝ (քաղաքում առավել հայտնի Շարամ անվամբ)  օբյեկտները: Ոստիկանները  բերման են ենթարկել մոտ տաս մարդու, այդ թվում թվարկված անձանց: Իհարկե, խուզարկությունները տարբեր քրեական գործերի ու տարբեր կասկածանքների շրջանակներում են:

Ըստ ոստիկանության, նաեւ խուզարկել են թմրանյութերի վաճառքի մեջ կասկածվող անձանց բնակարաններն ու օբյեկտները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031