Ծնունդով սիսիանցին Տավուշի մարզպետի տեղակալ է նշանակվել
Մարտի 31-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վարդան Ալեքսանյանը նշանակվել է Տավուշի մարզպետի տեղակալ: Վ. Ալեքսանյանը ծնվել է 1968թ., Սիսիանում, պատմական գիտությունների թեկնածու է, 2003թվականից մինչեւ մարզպետի տեղակալ նշանակվելը Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանն էր: Նա ՀՅԴ անդամ է, 2012 թ. խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակի 19-րդ տեղում էր: Իջեւան քաղաքի բնակիչների , ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ուսանողների վկայությամբ՝ Վ. Ալեքսանյանը համեստ մարդ է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարը՝ ijevan.ysu.am կայքի
Կարդացեք նաև