Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյանը պոլիկլինիկաներում կաթնախառնուրդներ առաջարկելու  հարցին չցանկացավ բանավոր պատասխանել (Տեսանյութ)

Մարտ 31,2016 17:08

Անդրադառնալով Վերահսկիչ պալատի անցկացրած վերջին ուսումնասիրություններին, որտեղ դեղերի թանկ ձեռքբերման վերաբերյալ դիտարկումներ են եղել, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին ասաց. «Բոլոր մեկնաբանությունները տրված են, կարծում եմ, որ այդպիսի լուրջ խնդիրներ չունենք»:

Արմեն Մուրադյանը նկատեց, որ նախարարության սկզբունքն այնպիսին է, որ դեղերը պետք է գնեն արտադրողից եւ երկարամյա պայմանագրով, քանի որ փորձը ցույց է տվել, որ նման սկզբունքի դեպքում կարողանում ենք անգամներով ավելի էժան եւ ավելի որակյալ դեղորայք ձեռք բերել:

Հարցին, թե մամուլում հրապարակումներ են եղել, որ մի շարք պոլիկլինիկաներում

մայրերին կաթնախառնուրդներ են առաջարկում այն ֆիրմաների, որոնք ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունն է ներկրում, արդյոք այդ հարցով նախարարությունը զբաղվել է, պարոն Մուրադյանն ասաց, որ բրենդային ընկերությունների վերաբերյալ հարցերին ինքը միայն գրավոր կպատասխանի, քանի որ պետք է հարցն ուսումնասիրվի. «Որեւիցե բրենդային խնդիր չէի ուզենա մեկնաբանել: Կառավարության այսօրվա որոշումով բոլոր հնարավոր սննդի տեսակները, փոխարինիչները կարգավորվելու են Առողջապահության նախարարության կողմից, որն արդեն կբացառի ոչ մասնագիտական պարզաբանումները»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031