Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի 350- 400 բնակիչները փակել են Երեւան-Արարատ մայրուղին: Նրանք պահանջում են մթերված խաղողի գումարները: «Մեզ ասում են այսօր կտանք, վաղը կտանք, բայց ոչ մի առաջընթաց չկա»,- ասում են բնակիչները:
Նրանց խոսքերով՝ լարված իրավիճակ է այս պահին, բազմաթիվ ոստիկաններ են ժամանել։ Սակայն բնակիչների պահանջը մեկն է՝ վճարել մթերված խաղողի գումարները:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ