«Կուսակցությունների մտահոգությունը տեղին է: Ես կողմնակից լինելով այն հանգամանքին, որ Ազգային ժողովում պետք է լինեն փոքրամասնությունների ներկայացուցիչներ, պետք է ավելացնեմ, որ այն չպետք է դառնա ճնշման գործիք այս կամ այն քաղաքական ուժի դեմ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Սինջար» եզդիների ազգային միավորում կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին`անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նախագծում ազգային փոքրամասնություններին վերաբերվող դրույթին:
Ըստ նախագծի, հաջորդ խորհրդարանում, Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները չորս տեղ պետք է ունենան: Նրանց ընտրությունը նախատեսված է Հայաստանում գործող կուսակցական ցուցակներով:
Զրույցի այլ մանրամասները`վաղվա տպագիր «Առավոտում»
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ