Րոպեներ առաջ Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց Արթուր Վարդանյանի՝ զինված հանցախմբի գործով կալանավորված Մարինե Կաթանյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրան գրավով ազատ արձակելու վերաբերյալ։ Մարինե Կաթանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ դատավորը որոշել է որպես գրավ կիրառել 500 հազար դրամը։ Մարինե Կաթանյանն ազատ կարձակվի այն ժամանակ, երբ հարազատները մուծեն գրավը և կտրոնը ներկայացնեն ՔԿՀ։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ