Լրահոս
Օրվա լրահոսը

Նման քննարկումները երկուստեք օգտակար են. Հ. Նաղդալյան

Մարտ 31,2016 16:50

Երեկ Ազգային ժողովում մեկնարկեց իշխանության, խորհրդարանական ընդդիմության և քաղհասարակության ներկայացուցիչների քննարկումը Ընտրական Օրենսգրքի նախագծի շուրջ, որը կարծես այդքան էլ հարթ չընթացավ: 4+4+4 ձևաչափով կայացած առաջին հանդիպման տպավորություններով մեզ հետ կիսվեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, ով նշեց հետևյալը.

-Արդեն առիթ ունեցել եմ նշելու, որ այն բառապաշարը, որը կիրառում է ընդդիմությունը՝ ,,զիջում,,, ,, բանակցություն,,, ,,ճնշում,, և այլն, ավելի մարտական գործողությունների է բնորոշ, և անընդունելի է ինչպես դա, այնպես էլ դրանից բխող վարքագիծը: Որևէ արդարացված անհրաժեշտություն չեմ տեսնում նման կոչերի ու քայլերի: Երեկվա հանդիպումից առաջին և գլխավոր տպավորությունն այն էր, որ իշխանությունը իր վերաբերմունքով մաքսիմալ կառուցողական էր, հանդուրժող և հարմարվող՝ թե՛ ֆորմատի անկազմակերպվածության, թե բովանդակային անհամաձայնության նկատմամբ: Անգամ մեկ ու կես ժամ սպասելուց և քաղաքական նպատակներով ցուցադրական ելույթներ ունկնդրելուց հետո , այնուամենայնիվ, իշխանական թևի ներկայացուցիչները պատրաստակամ էին, պատրաստ բովանդակային քննարկման, ամեն կերպ ձգտում էին հարթել ծագած տարաձայնություններն ու ընդհանուր աշխատանքի, կառուցողական քննարկման դաշտ հրավիրել մասնակիցներին, ինչը ամենևին բնորոշ չէր մյուս թևին:

Անհամաձայնություն եմ տեսնում նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պահվածքի մեջ, ովքեր արհեստական և մանր խոչընդոտներ առաջացնելով, ի սկզբանե հանդիպումը փորձում էին վերածել ընդամենը հրապարակային հարթակներում երևալու լրացուցիչ հարմար առիթի: Ընդհանուր դիսկոմֆորտը նկատելի է թե՛ քննարկմանը մասնակցած և թե չմասնակցած քաղաքացիական հաստատությունների ներկայացուցիչների շրջանում:

Իրականում, համարում եմ, որ սրանք աշխատանքային հանդիպումներ են , քննարկումներ և ոչ՝ բանակցություններ, որոնք կարող են երկուստեք օգտակար լինել, լույս սփռել դիրքորոշումների վրա, մասնակիցների համար միմյանց համոզելու լավ բազա դառնալ, բայց , այնուամենայնիվ, որոշումներ կարող են կայացվել միայն Խորհրդարանում:

Ողջունում եմ իշխանական թևի մեր ներկայացուցիչների համբերատար և հանդուրժող մոտեցումը, որը երեկ ակներև դարձավ հասարակությանը և ևս մեկ անգամ ապացուցեց , որ իշխանությունները պատրաստական են Ընտրական օրենսգրքի նախագծի բարելավմանն ուղղված ցանկացած ֆորմատով քննարկումներին: Վստահ եմ, որ նույն ոգով էլ շարունակելու են հնարավոր բոլոր առաջարկների դեպքում և նախաձեռնողների հետ հետագա աշխատանքում:

Բոլոր մյուս գործընկերներին՝ գործընթացին մասնակցող և չմասնակցող , կոչ եմ անում ներքին և արտաքին անհարթություններն ու անհամաձայնությունները հաղթահարել, միմյանց պիտակավորելու, կասկածելու, այդ թվում և՝ ,,իշխանության օրակարգին,, մասնակցելու մեջ մեղադրելու փոխարեն , անցնել բովանդակային աշխատանքի: Բավական է դեմագոգիա և ձևականություն բանեցնել: Սա ,,իշխանության օրակարգը,, չէ, երկրի՛ օրակարգն է: Աշխատեք , համոզիչ եղեք, միասին մենք կարող ենք որակյալ օրենսգիրք ունենալ:

 

 

  Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031