Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փայլակ Հայրապետյանը՝ Տիգրան Սարգսյանին ու Կճոյանին. «Թող գան ապացուցեն, բա էս ամբողջ ունեցվածքը վերցրել են»

Մարտ 31,2016 16:40

Օֆշորի գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը դատարանում ցուցմունք տալիս պատմեց, թե գործարար Փայլակ Հայրապետյանն ինչպես է անընդհատ ամիսներ շարունակ մարդ մեջ գցել՝ Սասուն Նազարյանին, որ կարողանա իր հետ համագործակցել:

Ըստ Աշոտ Սուքիասյանի, ոչ թե ինքն է մտերմացել Փայլակ Հայրապետյանի հետ, որ խարդախությամբ տիրանա նրա ունեցվածքին, այլ Փայլակ Հայրապետյանը վարկային սեւ ցուցակում է եղել, փորձել է իր միջոցով վարկ ստանալ:

Այդ առնչությամբ այսօր մեր հարցին ի պատասխան՝ Փայլակ Հայրապետյանն ասաց. «Ես իրան չեմ ճանաչել, ես ճանաչել եմ իրեն խորհրդակցության ժամանակ, ո՞նց եմ գնացել խնդրել: Իմ այդ ընկերն իրանց հարեւանն է եղել, ես իրան չեմ ճանաչել: Ինքը ցուցմունք էլ ունի, որ մենք իրար չենք ճանաչել, հակասում են ցուցմունքները: Ինքը հիմա ուզում է կեղծիքներով, խաբեությունով, ժողովրդին շեղելով, դատարանին շեղելով՝ արդարանալ: Բոլոր մեղադրյալներն էդպես են լինում, նրանք երբեւիցե ճիշտ բան չեն ասում: Ես Աշոտ Սուքիասյանի կարիքը չեմ զգացել: Երբ ասեց, որ 10 հազար բանվոր է աշխատելու, ասեցի, որպես հայրենասեր, իմ ունեցածը տամ, եթե 10 հազար բանվոր աշխատի: Սրա պատճառով է, որ էսօր ստեղ եմ կանգնած: Զոհ եմ գնացել իմ հայրենասիրությանը»:

Հարցին՝ Աշոտ Սուքիասյանն իր ցուցմունքում պնդել է, որ կեղծել է վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ստորագրությունները, նա սո՞ւտ է ասում՝ Փայլակ Հայրապետյանը պատասխանեց. «Իհարկե սուտ է խոսում: Վկան ապացուցեց, որ Կճոյանը եղել է Կիպրոսում, վարչապետի անձնագրի պատճենն է եղել այնտեղ»:

Նա ասաց, որ պնդելու է իրենց ներկայացրած միջնորդությունը՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Նավասարդ Կճոյանին դատարան հրավիրելու եւ հարցաքննելու. «Թող գան ապացուցեն: Բա էս ամբողջ ունեցվածքը վերցրել են, տեղյակ են եղել: Եթե տեղյակ չեն եղել, թող գան ապացուցեն, որ տեղյակ չեն»:

«Օֆշորի» այս պատմությունը Փայլակ Հայրապետյանին հիշեցրել է Թումանյանի «Շունն ու կատուն». «7-րդ ամիսն էր, պիտի հումք բերեինք, որ աշխատեր: Գնացել եմ իր տուն, ասեցի՝ Աշո՛տ, ի՞նչ եղավ, մենք պիտի աշխատե՞նք, թե՞ չէ: Ասի՝ գիտես չէ՞ Թումանյանի Շունն ու կատուն, որ մորթին տալիս է, գդակ է ուզում՝ չի լինում: Ասում եմ՝ ես իմ մորթին տվել եմ, ե՞րբ է գդակը լինելու, ինքը խնդում ա, ասում ա՝ կլինի, էլի, խի՞ ես վռազում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031