Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյան. «Սահմանադրությունը կարված է Սերժ Սարգսյանի վրայով»

Մարտ 31,2016 16:25

Եթե 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացվեն մեկ փաստաթղթով`նույնականացման քարտով, ապա դրանք կլինեն ազատ եւ արդար, կեղծիքներ անել հնարավոր չի լինի, իհարկե, բացառությունները մի կողմ թողնելով: Այս համոզմունքին է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Այդ մասին նա այսօր ասաց «Հայելի» մամուլի ակումբում:

«Հայաստանում ի՞նչը չի կեղծվում: Գնալու ենք համակարգչի՞ն դատի տանք»,- իշխանական պատգամավորին հակադարձեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Նա կարծում է, որ նախագծում առկա վիճելի դրույթները միանգամայն հնարավոր են դարձնում իշխանության վերարտադրությունը`կամայականությունների միջոցով, ուստի, կողմ է, որ դրանք շտկվեն:

«Սահմանադրությունը կարված է Սերժ Սարգսյանի վրայով, որոշ տեղեր շուլալված են: Այդ շուլալված մասն ընտրական օրենսգիրքն է, եւ մենք տեսնում ենք, թե ինչպես են իշխանություններն այն կարում: Ուզում եմ, որ իշխանությունները մտածեն, թե այն ժամանակ, երբ իշխանություն չեն լինի այլեւս, այս Ընտրական օրենսգիրքն ինչքան խնդիրներ կառաջացնի նրանց համար»,- իր կարծիքը բարձրաձայնեց Արամ Հարությունյանը:

Հակադարձելով Մկրտիչ Մինասյանի պատճառաբանություններին`քվեարկածների ցուցակները չհրապարակելու մասով, Արամ Հարությունյանն ասաց. «Գաղտնիության խնդիր չկա: Հազար մարդ դրսում կանգնած տեսնում է, որ Պողոսը եկավ եւ քվեարկեց: Հասկանալի է, որ եթե ցուցակները հրապարակվեն, հարեւանը կտեսնի, որ բացակայող հարեւանը քվեարկել է, եւ միանգամից պարզ կդառնա, թե ինչ է կատարվել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031