«Ալյանս» կուսակցությունը բանակցություններ է սկսել տասնյակից ավելի առաջատար արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ՝ առաջիկա օրերին «Ընտրական օրենսգրքի» նախագծի շուրջ լայնամաշտաբ քննարկումների ու գործողությունների ծրագրի քննարկման շուրջ: Այս շաբաթ կկայանա առաջին միջոցառումը, որի անցկացման տեղի ու վայրի վերաբերյալ նախապես կհայտնվի:
Հաշվի առնելով, որ կան արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր, որոնց հանրային ընկալումը, ազդեցությունը ընդդիմադիր տիրույթում, մեղմ ասած խորհրդարանական ընդդիմադիրներից պակաս չէ, անհրաժեշտ ենք համարում ձևավորել ևս մեկ բանակցային հարթակ՝ ընդդիմադիր դաշտի պահանջներն առաջ տանելու համար:
Լրատվական ծառայություն