Լրահոս
Օրվա լրահոսը

«Կատաստրոֆիկ անհեթեթությունն» ըստ Լեւոն Մարտիրոսյանի

Մարտ 31,2016 16:18

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը երեկ խորհրդարանում կայացած «6+4+3» ձեւաչափի վերածված  «4+4+4» հանդիպման մեջ եւ շոու է տեսնում, եւ քննարկում անցկացնելու ցանկություն:

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում անդրադառնալով այդ հանդիպմանը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավորն ասաց. «Քաղաքական մեծամասնությունը եւ իշխանությունը շահագրգռված է հնարավորինս լայն քննարկում անցկացնել, բայց վստահ չեմ, որ բոլոր քաղաքական ուժերն են այդ ցանկությունը տածում»:

Այդ ձեւաչափով հանդիպման նախաձեռնությունը, հիշեցնենք, ՀԱԿ-ինն է: Ավելին, այդ ձեւաչափի շուրջ ՀԱԿ-ը լայն համախմբում է ակնկալում:

Ավելին, ըստ նրա, կան քաղաքական ուժեր, որոնք անգամ անհեթեթ առաջարկներ են անում: «Օրինակ, մատների թանաքոտումը: Դա կատաստրոֆիկ անհեթեթություն է: Դա աֆրիկյան վայրի ցեղերին բնորոշ մի բան է, որը բերել Հայաստանի Հանրապետություն՝ եվրոպական երկիր, չլուծելով դրանով ոչ մի հարց, ես չեմ ընդունում: Նրանք գիտեն, որ երբեք չի ընդունվելու դա, բայց հնչեցնում են, որ ասեն՝ տեսեք, առաջարկություն ենք անում, չեն ընդունում»,- ասաց բանախոսը: Հիշեցնենք, այդ առաջարկի հեղինակը եւս ՀԱԿ-ն է:

Ինչպես բոլոր ՀՀԿ-ական պատգամավորները, Լեւոն Մարտիրոսյանն էլ չի ընդունում քվեարկածների ցուցակների հրապարակումը: Մյուսների նման, նա էլ որեւէ հիմնավոր բացատրություն չունի:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031