Վաղ առավոտից Aravot.am-ը ահազանգեր է ստանում Գյումրու տարբեր թաղամասերի բնակիչներից, որոնք անհանգստացած հարցնում են, թե ինչ կատարվում Գյումրիում, քաղաքում մեծ թվով դիմակավորված ոստիկաններ են շրջում:
Առավոտյան ժամը 9-ին նման ահազանգ ստացանք Գյումրու Տեքստիլագործների թաղամասից, մեզ տեղեկացրեցին, որ ոստիկանները հավաքվել են, այսպես ասած, «Աֆիշի շենքի» դիմաց:
Այնուհետ նման ահազանգ հնչեց, որ ոստիկանները շրջում են Ազատանի դաշտերում:
Իսկ քիչ առաջ նորից ահազանգ ստացանք, որ դիմակավորված ոստիկանները շրջում են Գյումրու Սայաթ-Նովա ու Տեքստիլ փողոցներում:
Կարդացեք նաև
Հետաքրքիրն այն է, որ ոստիկանության տեղի պաշտոնյաներից ոչինչ ճշտել հնարավոր չէ, ոստիկանության մեր աղբյուրների հաղորդմամբ, տարբեր գործերի՝ չբացահայտված սպանությունների, դիմակավորված անձանց ավազակային հարձակումների շրջանակներում խուզարկություններ են կատարում. ոստիկանությունը խոշոր միջոցառում է իրականացնում:
Ահազանգողները նշում են, որ ոստիկանները նաեւ մեքենաներ են խուզարկում, օրինակ՝ նման դեպքերի ականատես են եղել Շիրակացի փողոցում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ