Ի՞նչ կարժենա իրանական գազը Մեղրիի եւ Ագարակի բնակչության համար հարցին, այսօր կառավարության նիստից հետո էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը պատասխանեց, որ դեռ պարզ չէ եւ սակագինը հայտնի կլինի, երբ շինարարական աշխատանքներն ավարտվեն: Այն դիտարկմանը, թե հնարավոր է աշխատանքներն ավարտվելուց հետո թանկ լինի, պարոն Յոլյանն ասաց, որ եթե թանկ կլինի՝ ով չուզի չի օգտագործի. «Որ մինչեւ հիմի գազ չունեին, ի՞նչ էին անում»:
Այն հարցին, թե արդյոք ՌԴ վարչապետը Հայաստանում հայտարարելո՞ւ է գազի գնի նվազեցման մասին, պարոն Յոլյանն ասաց, որ կանխատեսումներով իրեն չդիմեն:
Այն հարցին, թե մինչեւ ապրիլի 1-ը կառավարությունը պետք է հայտարարեր գազն էժանանո՞ւմ է, թե՞ ոչ, Լեւոն Յոլյանն ասաց . «Ես ասել եմ՝ մինչեւ ապրիլի 1-ը կլինի պատասխան, եւ գործընթացն ընթանում է, աշխատանքներն իրենց հետ տարվում են»:
Նախարարը նաեւ ասաց, որ ցավում է այսօր գազի բարձր գնի համար եւ ցավում է ամբողջ ժողովրդի համար:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Հարցին, թե «Նաիրիտ» գործարանի հարցով ի՞նչ որոշում է կայացվել, Լեւոն Յոլյանն ասաց, որ հանդիպել է աշխատակիցների հետ եւ նրանց հորդորել լուծումներ առաջարկել, քանի որ աշխատակիցներն ավելի լավ ու ճիշտ են պատկերացնում հիմնարկի գործունեությունը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ