Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս պատգամավոր. «Իզուր չեն հայերն իրար «ցավդ տանեմ» ասում

Մարտ 31,2016 15:35

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում այսօր մեկնարկեց «Ավանդական արժեքներ. ժամանակակից հասարակության զարգացման հոգևոր-բարոյական ուղենիշերը» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել է «Աֆոն Սուրբ լեռան ռուսական սրբավայրերի աջակցման բարեգործական հիմնադրամ»-ի, Ռուս Ուղղափառ և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիների աջակցությամբ:

Հայ եւ ռուս ավելի քան 150 փորձագետներ, պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներ քննարկում են ազգային արժեքներին սպառնացող վտանգներին դիմակայելու հնարավորությունները:

Gitajoxov_3«Ազգային արժեքները, որպես այդպիսին, չեն կարող փոխվել: Դժբախտաբար, այսօր աշխարհում ավանդականությունը շփոթում են պահպանողականության հետ, ինչը սխալ է: Շատ ազգեր աշխատում են հեռանալ արմատներից, որոնք ազգի սնուցողն են: Հայ ժողովուրդն այսօր գոյություն ունի իր մշակույթով եւ ինքնությամբ: Դա հիմնված է մեր ազգային հիշողության վրա: Միայն հայոց գրերը, որոնք մեկ ու կես հազարամյակից ավելի է` գոյություն ունեն, իբրեւ գրելաձեւ չեն փոխվել: Սա հիմք է ասելու, որ մեր ժողովուրդը պահպանում է ազգային արժեքները»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Սրբազան հայրը նկատեց, որ «արեւմտյան» մտածելակերպում ավանդականությունը մի կողմ է դրվում, ինչը կարող է վնասել հայ ժողովրդի ավանդական արժեքների պահպանությանը. «Կարեւորն այն է, որ քրիստոնյա ժողովուրդը պահպանի ընտանիքի ինստիտուտը, որը ժամանակակից աշխարհում վտանգված է: Կարծում եմ` հնարավոր է միաժամանակ լինել ազգային եւ ժամանակակից: Երբ ասում ենք «Արեւմուտք», հասկանում ենք ժամանակակից եւ առաջադեմ աշխարհ, որտեղ փոփոխությունները շատ արագ են կատարվում: Երբեք չենք ասում, որ մենք սուրբ ենք, իսկ ինչ-որ մեկն էլ վատն է, բայց մենք ունենք ավանդական եւ պատմականորեն հիմնավորված ազգային ինքնություն եւ մտածելակերպ, որոնք մեզ համար շատ կարեւոր են»:

Artak DavtyanԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանի խոսքով` հայի ինքնության պահպանման գործում մեծ դեր ունի քրիստոնեական արժեքների վրա խարսխված հավատքը. «Այս առումով հայերը յուրահատուկ ժողովուրդ են: Սկսած առնվազն 4-րդ դարի սկզբից` Հայ առաքելական եկեղեցու եւ հայ ժողովրդի պատմությունը միահյուսվել է: Այսօր մենք զերծ ենք մնում այն օրինագծերի ընդունումից, որոնք վտանգ են ներկայացնում ազգային արժեքների համար»:

ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Վլադիմիր Սիմագինն էլ փաստեց, որ ազգային արժեքներից հրաժարումը չարիքների է հանգեցնում. «Տեսեք` ի՞նչ եղավ, երբ իսլամական աշխարհի մի հատվածը հրաժարվեց իսլամի ավանդական` իրական արժեքներից. ստեղծվեց «Իսլամական պետությունը», որը մորթում է մարդկանց…Ի՞նչ եղավ Եվրոպայում, երբ ի հայտ եկան այսպես կոչված «եվրոպական» արժեքներ. անգամ տոնածառ են հրաժարվում դնել… Ի՞նչ եղավ Ուկրաինայում, երբ նույնպես հրաժարվեցին ազգային արժեքներից. ծեծեցին հոգեւորականներին, կոտրեցին խաչերը: Հիմա այնտեղ պրոֆաշիստական ռեժիմ է գործում: Ոչ մի ժողովրդի չի կարելի հրաժարվել ազգային ինքնությունից: Սա հատկապես հայերին է վերաբերում: Իզուր չեն հայերն իրար դիմելուց ասում` «ցավդ տանեմ». դա նշանակում է, որ դիմացինի ցավն էլ են իրենց վրա վերցնում, որովհետեւ այս ազգը շատ բան է տեսել ու վերապրել»:

Aram SargsyanՀավելենք, որ գիտաժողովն աշխատանքները կշարունակի նաեւ վաղը: Մասնակիցները կքննարկեն կայուն ընտանիքի մոդելը, որն, ըստ, իրենց, հայ եւ ռուս ժողովուրդների գոյատեւման հիմքն է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031