Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «4+4+4»-ից բոլորը կշահեն

Մարտ 31,2016 13:55

«Շատ դրական եմ գնահատում, որ ընդդիմադիր դաշտը, քաղաքացիական հասարակությունը առաջարկեց քննարկման այդ ձեւաչափը, եւ իշխանությունները ականջալուր եղան եւ գնացին այդ ձեւաչափով քննարկումների»,- մարտի 31-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով «4+4+4» ձեւաչափին, ասաց ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը:

Նա նշեց, որ երեւույթը հենց այնպես չէ, եւ իշխանությունը հենց այնպես չէ ընդունել այդ քննարկումներին մասնակցելու առաջարկը. «Այո՛, մենք այդ մտավախություններն ունենք, կիսում ենք այդ մտավախությունը, որ անհրաժեշտ է բարձրացնել հանրության վստահության մակարդակը ընտրությունների վերաբերյալ: Այդ խնդիրը կա բոլորի մոտ, այդ թվում նաեւ իշխանության: Որպեսզի վստահության մակարդակը բարձր լինի, ապա պետք է հնարավոր լայն քննարկումների արդյունքում որեւէ որոշում կայացնել: Այն մարդիկ, որոնք ստեղծում են քաղաքական դաշտը, հանրային մթնոլորտը, նրանք գոնե բացասական ազդեցություն չունենան հանրային մթնոլորտի ձեւավորման վրա»:

Սամվել Նիկոյանը համարում է, որ եթե կողմը բերում է առաջարկներ, որոնք տեխնիկապես հնարավոր են, չկան բացասական խոչընդոտներ դրանք ընդունելու համար, ապա պետք է ընդունել. «Սա նորմալ գործընթաց է քաղաքացիական հասարակության, մեր ընդդիմադիր գործընկերների եւ իշխանության մասնակցությամբ: Կարծում եմ՝ սրանից միայն բոլորը եւ Հայաստանի Հանրապետությունը կշահեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031