Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. Առավելագույնը 3 շաբաթ կմասնակցենք «4+4+4» գործընթացին

Մարտ 31,2016 13:40

«Կարեւորը արդյունքներն են, որ արդարացված կամ ձախողված լինի այդ ձեւաչափը, դեռեւս վաղ է նման եզրակացություն կայացնել»,- մարտի 31-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով «4+4+4» ձեւաչափի մասին, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նրա խոսքերով՝ կարեւորը սկզբունքային խնդիրն է՝ բանակցությունների արդյունքում հասնել պայմանավորվածությունների, որոնց միջոցով կբարձրանա քաղաքացիական, քաղաքական ուժերի, հասարակության վստահությունը առ այն, որ կեղծիքները հասնելու են նվազագույնի. «Դրա համար շատ ժամանակ տրված չէ: Մենք գիտենք, որ մինչեւ հունիս պետք է վերջնական եզրակացություն արվի, բայց մենք նաեւ չենք գնալու ժամանակ սպանելու տարբերակով, որովհետեւ գիտենք՝ իշխանությունը կարող է ձգել-ձգել-ձգել, հոգնեցնել, մաշեցնել: Առավելագույնը՝ կարծում եմ՝ 3 շաբաթ կմասնակցենք այս գործընթացին, կհասնենք հաջողության, կհասնենք, այդ հաջողությունը կլինի ոչ թե ՀԱԿ-ինը կամ քաղաքացիականինը, այլ Հայաստանինը: Չենք հասնի, կփորձենք ուրիշ մեթոդներ կիրառել, կփորձենք այլ ճնշման մեխանիզմներ բանեցնել, որպեսզի օրենքը բարելավվի»:

Արամ Մանուկյանը ընդգծեց, որ ինքն այս ընթացքում չի մտել օրենքի քննարկման մեջ. «Կա 1 համալիր՝ մեր ներկայացրած այդ 5 կետերից բաղկացած ամփոփ, միասնական առաջարկը ամբողջական է շուրջ 240 Հ/Կ-ների կողմից եւ 12 կուսակցությունների: 12 կուսակցություններից 8-ը խորհրդարանում ունեն պատգամավորներ, սա լայն կոնսոլիդացիա է հասարակական, քաղաքական ուժերի: Եվ եթե հասարակությամբ, քաղաքականությամբ զբաղվող Հ/Կ-ների, քաղաքական ուժերի մի լուրջ ստվար, մեծ զանգված եկել հասել է միասնական կետերի, ապա իշխանությունը պետք է ընդունի սա կամ հիմնավորի՝ ինչու չի ընդունում: Այդ դեպքում լրիվ վերաբերմունքը փոխվում է, եւ լրիվ ուրիշ ածականներ, գնահատականներ կփորձենք կիրառել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031