Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոքրամասնությունները ստիպված են մտնել իշխանության թեւի տակ». «Ա1+»

Մարտ 31,2016 13:25

Ընտրական նոր օրենսգրքում ազգային փոքրամասնությունների ներգրավվածության հարցը մտահոգում է ասորի համայնքին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ համայնքի ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոեւը նշեց, թե իրենք չեն հասկանում, թե ՀՀ-ում առկա 11 ազգային փոքրամասնություններից ինչ սկզբունքով են ընտրվել ընդամենը չորսը. «Ես կարծում եմ, որ ռուսները ազգային փոքրամասնություն չեն, որովհետեւ այստեղ համալսարաններ, դպրոցներ ունեն, այսինքն՝ ազգություն, էթնիկ խումբ եւ ազգային փոքրամասնություններ հասկացությունները պարզել է պետք, որ ասորիները հասկանան՝ իրենք ազգությու՞ն են, թե՞ ազգային փոքրամասնություն: Գալու է մի օր, եւ մենք բախվելու ենք դրան»,-ասաց նա:

Խոսրոեւը հավելեց, թե ազգային փոքրամասնությունները պարտավորված են լինելու ընտրել իշխանական կուսակցություններ, որպեսզի խորհրդարան անցնեն եւ ներկայացուցիչ ունենան այնտեղ. «Մենք լավ գիտենք, որ ընդդիմության ցուցակներում եթե ընդգրկվենք, ապա դա 100 տոկոսանոց պրավալ է, այսինքն՝ մեր միակ հնարավորությունը գործող իշխանության թեւի տակ մտնելն է, որը մեզ հնարավորություն կտա, որ գոնե մի հոգի ունենալ Ազգային ժողովում»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031