Բոստոնում մեկնարկած գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան/Սիմոն Սենեկալ պարային զույգը կարճ ծրագրում 47.11 միավորով զբաղեցրեց 27-րդ տեղը եւ դուրս մնաց որակավորված 20 զույգերի ցուցակից:
Տղամարդկանց մենասահքում Սլավիկ Հայրապետյանը ստացավ 49.36 միավոր եւ 30 մասնակիցների մեջ հանգրվանեց վերջին հորիզոնականում: Այստեղ ազատ ծրագրում հանդես գալու իրավունք վաստակեցին 24 մենասահորդներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ