Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյանը՝ «4+4+4»-ի մասին. Մեր գործընկերների մոտեցումը լավագույն տարբերակը չէ

Մարտ 31,2016 12:50

Ինչպես տեղեկացրել ենք, մարտի 30-ին ԱԺ-ում տեղի է ունեցել «4+4+4» ձեւաչափով քննարկում: Մարտի 31-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանն անդրադարձավ այդ հանդիպմանը:

«Ես կարծում եմ՝ խնդրի լուծման ալգորիթմը պետք է լինի շատ տրամաբանական: Այսինքն՝ նախ պետք է նկարագրվեն խնդիրները, պետք է սահմանվեն այդ խնդիրները, եւ եթե կողմերի համար այդ սահմանված խնդիրներն ընդունելի են, նոր կգտնվեն մեկից ավելի լուծումներ՝ ծնված խնդրի համար: Եթե այս առաջին փուլը դուք չեք անում, միանգամից առաջարկություններ եք ներկայացնում, կարծում եմ՝ դուք իսկապես կունենաք բավականին մեծ հիասթափություններ, որովհետեւ մյուս կողմն այդ խնդիրը կա՛մ չի կարեւորում, դժվար է ասել, թե ինչու չի կարեւորում, կա՛մ այդ լուծման դեմ ունի մեկ այլ լուծում, որը ձեր լուծումը չէ: Յուրաքանչյուր խնդրի լուծման գործընթացն է չափազանց կարեւոր, որը կարող է բերել տրամաբանական եզրահանգման:

Այն մոտեցումը, որ մեր գործընկերներն առաջարկում են՝ միանգամից առաջարկել լուծումներ, կարծում եմ՝ լավագույն տարբերակը չէ այս իրավիճակում: Այստեղ ես կարծում եմ՝ ճիշտ կլիներ անդրադառնալ խնդիրների ձեւակերպմանը, հետո խնդիրների իրագործման համար մի քանի տարբերակների ներկայացման համար, հետո դրանից, ըստ տրամաբանական չափորոշիչների ընտրել լավագույնը»,- ասաց նա:

Գագիկ Մինասյանը համարում է, որ եթե ճիշտ գործընթաց չկազմակերպվի, ապա լավ արդյունքի չի բերի: Նա նշեց, որ առաջարկվող 5 խնդիրները, որոնք հնարավոր է, որ մյուս կողմը ընդունում է, սակայն մյուս կողմից առաջարկում է ավելի արդյունավետ խնդիրների լուծումներ. «Ինչո՞ւ կառչել հենց այն առաջարկներից, որոնք ներկայացվում են կողմերից մեկի ներկայացուցիչները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031