Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիր Արքայի» ապրիլյոթյան բոլոր տոմսերը գնել է Սամվել Բալասանյանը ու նվիրել կանանց (Ֆոտոշարք)

Մարտ 31,2016 12:42

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու դրամատիկական թատրոնում մի քանի օր է՝ ցուցադրվում է Վիլյամ Շեքսպիրի «Լիր արքա» ներկայացումը, որի բոլոր օրերի տոմսերը վաղուց սպառված են:

Թե՛ առաջնախաղին, որը մարտի 27-ին էր ու նվիրված էր թատրոնի միջազգային օրվան, թե՛ երեկ տոմս ձեռք բերել հնարավոր չէր, պարզվում է ապրլիյոթյան ներկայացման համար նույնպես տոմսեր չկան: Դրանք բոլորը գնել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ու կանանց տոնի առթիվ նվիրել նրանց: Իհարկե, քաղաքապետը չի գնել անձնական միջոցների հաշվին: Մեր տեղեկություններով, ԱԺ պատգամավոր կանայք նույնպես ցանկություն են հայտնել գալ ու դիտել ներկայացումը, Գյումրու քաղաքապետը նրանց եւս հրավիրատոմսեր է ուղարկել:

«Ապրիլի յոթի ամբողջական դահլիճը վաճառված է, Գյումրու ավագանու որոշմամբ գումար է հատկացվել թատրոնին՝ նշելու թատրոնի օրը ու կանանց միամսյակը: Գյումրու քաղաքապետարանը գնել է 500 հազար դրամին համարժեք տոմս ու բաժանել որպես հրավիրատոմսեր», – Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը:

Նշենք, որ Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը հայտարարություն է տարածել, որտեղ գրված է. «Հարգելի՛ հանդիսատես… Տեղեկացնում ենք, որ ԼԻՐ ԱՐՔԱ ներկայացման մարտի 30-ի եւ ապրիլի 7-ի տոմսերը սպառված են…
Հաջորդ ներկայացումը ապրիլի 22-ին ժամը 18:00:
Հարգանքներով՝ Գյումրու դրամատիկական թատրոն»:

Lir_arqa_8 Lir_arqa_1 Lir_arqa_2 Lir_arqa_3 Lir_arqa_4 Lir_arqa_5 Lir_arqa_6 Lir_arqa_7

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ ներկայացման բեմադրող նկարիչ Գարիկ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031