Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողան. Եվրոպան մեզ միայնակ է թողել. CNN

Մարտ 31,2016 12:37

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել CNN-ին, որի ժամանակ խոսել է միջազգային ահաբեկչության խնդրի և Թուրքիա-Եվրոպա հարաբերությունների մասին։

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում անցկացվող Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնած Թուրքիայի նախագահ Էրդողանը հարցազրույցի ընթացքում ասել է, որ եվրոպական երկրները չեն անում այն, ինչ անհրաժեշտ է միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու համար։ Էրդողանը քննադատել է այն երկրներին, որոնք թույլ են տալիս տարածվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը և նշել, որ եվրոպական երկրները չեն կատարում իրենց վրա ընկած պարտականությունները։

Էրդողանը բողոքել է նաև, որ Եվրոպան միայնակ է թողել Թուրքիային ահաբեկչության դեմ պայքարի գործում. «Մենք կոչ ենք արել երկրներին միացյալ ուժերով պայքարել ահաբեկչության դեմ։ Արևմտյան երկրները մեզ միայնակ են թողել։ Երբևէ չիրականցվեց մեր սպասելիքը, երբ կոչ էինք անում երկրներին միմյանց տրամադրել հետախուզության տվյալները»։

Նշելով, որ եվրոպական երկրներն անհաջողակ են ահաբեկչության դեմ պայքարի գործում՝ Էրդողանն ասել է, որ նրանք դեռևս չեն հասկացել, թե ինչ է նշանակում ջիհադը։

Հարցազրույցի ընթացքում Էրդողանն ասել է. «Բելգիան և Հոլանդիան առաջին հերթին պետք է հասկանան, թե ինչ է նշանակում ջիհադն ու ջիհադիստը։ Նրանք ռազմիկնե՞ր են, թե՞ ոչ. թե´ Բելգիան, թե´ Հոլանդիան սա պետք է հասկանան։ Երբ մենք կոչ էինք անում համատեղ պայքարել ահաբեկչության դեմ, Եվրոպայի մի շարք երկրներ կարևորություն չէին տալիս այդ կոչին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031