Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. Էլեկտրոնային քվեարկության համար նախատեսված սարքերն արժեն 600 եվրո

Մարտ 31,2016 12:34

«Կարծում եմ՝ առաջարկվող լուծումները կփարատվեն հենց էլեկտրոնային քվեարկության ներդրման ճանապարհով»,- մարտի 31-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում, անդրադառնալով Ընտրական օրենսգրքի քննարկումներին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Նա նշեց, որ էլեկտրոնային քվեարկության դեպքում քվեարկությունը պետք է կատարվի նույնականացման քարտերով, ըստ նրա, այդպես առաջանում են հնարավորություններ լուծելու բազմաթիվ խնդիրներ. «Բավականին կարճ ժամկետում մենք պետք է կարողանանք մեր հանրության մնացած հատվածին, որը չունի այդպիսի անձնագրեր կամ այդպիսի քարտեր, տալ այդպիսի անձնագրեր եւ այդպիսի քարտեր: Մոտավորապես 2.5 միլիոն ընտրողի պարագայում շուրջ 600 հազարն արդեն այսօր ունի այդպիսի քարտեր: Եվ եթե մենք գալիս ենք համաձայնության քաղաքացիական հասարակության, քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ, որ իսկապես դա մեր խնդիրների լուծման իսկական ճանապարհն է, ապա պետք է իրականացվեն կազմակերպչական եւ ֆինանսական բնույթի մի շարք խնդիրներ, որովհետեւ այն տեխնոլոգիան, որ մենք այսօր իրականացնում ենք մեր քաղաքացիներին նույնականացման քարտերի տրամադրմամբ, բնականաբար, չի կարող ապահովել 1 տարվա ընթացքում 2 միլիոն քաղաքացիների համար այդպիսի քարտերի տրամադրում»:

Մյուսը, ըստ Գագիկ Մինասյանի, ֆինանսական խնդիրն է: Նա ակնկալում է, որ եթե լինեն նման համաձայնություններ, ապա հնարավոր կլինի գտնել կառույց կամ կազմակերպություն, որը կնպաստի, որ նույնականացման քարտերի համատարած բաժանումը Հայաստանի քաղաքացիներին:

Բացի նույնականացման քարտեր բաժանելուց՝ պետք են նաեւ համապատասխան սարքեր: Այդ սարքերը, ըստ Գագիկ Մինասյանի, արժեն մոտավորապես 600 եվրո, սակայն մեծ քանակով գնելու դեպքում գինը իջնում է, հնարավորություն կա նաեւ վարձակալել այդ սարքերը, ինչը շեշտակի կարող է իջեցնել սարքերի գինը. «Մենք հույս ունենք, որ եթե ունենանք այդպիսի քաղաքական կոնսենսուս, ապա այդ սարքերի տրամադրումը կամ կարճ ժամանակով տրամադրումը մեզ կօժանդակեն կառույցներ, որոնք շահագրգռված են, որ մեզ մոտ ընտրությունները լինեն արդար, եւ այդ արդար ընտրությունների վերաբերյալ հասարակությունը ադեկվատ կարծիք ունենա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031