Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Սարգսյան. «Ռուսաստանը լռում է, հարաբերությունները չի ուզում փչացնել Ադրբեջանի հետ». «168 ժամ»

Մարտ 31,2016 12:27

«168 ժամ»-ի զրուցակիցն է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը

– Պարոն Սարգսյան, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Վաշինգտոնում ընթացող Միջուկային անվտանգության վեհաժողովի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը չի կայանալու, ինքն առանձին-առանձին է հանդիպելու նախագահների հետ։ Ձեր կարծիքով՝ ի՞նչը խանգարեց Սարգսյան-Ալիև հանդիպմանը, և ի՞նչ է քննարկելու Ուորլիքը նրանց հետ։

– Ճիշտն ասած՝ ես այդ ենթադրություններից ավելի շատ եմ զարմացել, մարդիկ անընդհատ խոսում էին այդ հանդիպման մասին, բայց պաշտոնական, կիսապաշտոնական կամ որևէ այլ հիմք չկար նման ենթադրություններ անելու։ Իսկ բանակցային պրոցեսում ընդամենը մի թեմա կա՝ շփման գծում սարքավորումների տեղադրման հետ կապված, այլ թեմա վաղուց արդեն չկա։ Վերջին հանդիպումներում անգամ երևում էր, որ Ադրբեջանը փորձում է այդ վիճակից դուրս գալ, որ թեման լինի ոչ թե դա, այլ՝ կարգավորման նախագծերը, բայց այս ամիսների ընթացքում մոտեցման մեջ փոփոխություններ չեղան։

– Ադրբեջանի նախագահը բացահայտ քննադատեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, իսկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այս սլաքն ուղղեց ԱՄՆ-ի ուղղությամբ։

– Ադրբեջանի հիմնական գնահատականը հենց դրանից է, որ իրենց մտահոգում է բանակցային պրոցեսի թեման, դրա համար էլ քննադատում են։

– Ռուսաստանը, կարծես, նույն ճամբարում է հայտնվել Ադրբեջանի հետ և համակարծիք է այդ մեխանիզմի ներդրման հարցում։

– Համակարծիքը ո՞րն է, ուղղակի ամերիկյան կողմն է առաջարկել, Ռուսաստանն էլ լռում է, հարաբերությունները չի ուզում փչացնել Ադրբեջանի հետ՝ իմանալով, որ դա շատ լուրջ առաջարկ է, կատակ չէ, կարող է լրիվ փոխել վիճակը հակամարտության շուրջ։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031