Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարությունը համաձայնեց Էդմոն Մարուքյանի նախագծին. ըստ դրա՝ ընտրակեղծարարները պիտի ազատազրկվեն

Մարտ 31,2016 12:18

«Նշված հանցագործության հեղինակները, գողանալով այլ քաղաքացիների քվեն, ոտնձգում են ժողովրդավարության դեմ, միաժամանակ ոտնահարելով նաեւ Սահմանադրությունը, որի 1-ին հոդվածով Հայաստանը հռչակվել է ժողովրդավարական պետություն»,- սա անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծից է, որն այսօր կառավարության նիստում արժանացավ հավանության:

Ըստ պարոն Մարուքյանի, հանրաքվեի եւ ընտրությունների միջոցով քաղաքացու՝ պետության կառավարմանը մասնակցելու իրավունքը չափազանց բարձր արժեք է, որը քաղաքացին կարող է իրացնել մի քանի տարին մեկ անգամ, եւ քաղաքացու այդ սահմանադրական իրավունքը խախտողների դեմ պետք է կիրառվի համարժեք պատիժ՝ բացառապես ազատազրկման ձեւով:

Ըստ այդմ՝ պատգամավորն առաջարկում է քրեականացնել ընտրակեղծիք իրականացնող անձանց պատիժը եւ ոչ թե տուգանք սահմանել, այլ ազատազրկում՝ երկուսից երեք տարի ժամկետով:

Նախագծում նշվում է, որ Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի՝ կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 2-3 տարի ժամկետով: Սահմանադրական հանրաքվեից հետո մի շարք նմանօրինակ դեպքեր եղան, սակայն խախտում կատարողները պատժվեցին միայն տուգանքով:

Hyusis Harav2Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նիստում ասաց, որ կան բազմաթիվ դեպքեր, երբ շատ ծանր է հանցագործությունը եւ հակառակը՝ ոչ այնքան ծանր, հետեւաբար դատարանին պետք է թողնել այդ գործերի քննությունը. «Ինձ թվում է՝ այստեղ շատ արհեստական ու կոշտ է, իհարկե, հասկանանում եմ, որ քաղաքական կոնյեկտուրայից ելնելով առաջարկություն է արված, բայց սրանով մենք իսպառ վերացնում ենք դատարանի դերակատարումը: Ինչի չգիտե՞նք, որ գյուղերում լինում են դեպքեր, երբ ամուսինը կնոջ անձնագրով գալիս է քվեարկության: Խախտո՞ւմ է անում՝ այո, ենթակա՞ է այդ մարդն ազատազրկման՝ չեմ կարծում»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքերով, իշխանություններն իրենց առաջ խնդիր ենք դրել էապես բարձրացնել հանրային վստահությունն ընտրությունների նկատմամբ, ճիշտ կլինի, որ կառավարությունը համաձայնություն տա նախագծին. «Ազգային ժողովը թող որոշի: Իրոք, ես էլ եմ համաձայն, որ իրավական առումով ճիշտ չէ, բայց քաղաքական առումով, որպեսզի մենք զերծ մնանք ոչ օբյեկտիվ քննադատություններից, տանք այդ հնարավորությունը և մեր քաղաքացիներին էլ բացատրենք, որ նման խախտումների չգնան»:

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031