Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ կլիներ, եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին. «168 ժամ»

Մարտ 31,2016 11:25

«ՀՀ տնտեսության վրա ԵԱՏՄ անդամակցության առանձին ազդեցությունների գնահատումը 2015 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով» հետազոտությունը 46 էջանոց փաստաթուղթ է, որը գնահատում է ԵԱՏՄ անդամակցության ազդեցությունը հետևյալ ուղղություններով՝ արտահանում՝ հիմնվելով համանման տնտեսություններ ունեցող այլ երկրների արտահանման միտումների հետ համեմատության վրա, ինչպես նաև՝ միկրոտնտեսական փոփոխությունների բացահայտում

* ներմուծում, հետևյալ կտրվածքներով՝

– ներմուծման վերակողմնորոշման  միտումներ ընդհանուր առմամբ և մասնավոր ազդեցություններ այնպիսի ապրանքների մասով, ինչպիսիք են բնական գազը, բենզինը, հացահատիկը և ադամանդները,

– ֆիսկալ ազդեցություններ՝ ներմուծման  ռեժիմի  փոփոխության հետևանքով,

* ներդրումներ,

* տրանսֆերտներ։

Չենք ցանկանում ընթերցողին ծանրաբեռնել մասնագիտական ձևակերպումներով, այդ իսկ պատճառով կընդգծենք առավել կարևոր եզրահանգումները։

Նախ արտահանման մասով։ Հետազոտողների առաջ խնդիրը դրված է եղել հետևյալ կերպ՝ ինչպիսի՞ն կլիներ արտահանումը Հայաստանից ներկա իրավիճակում, եթե երկիրը ԵԱՏՄ անդամ չհանդիսանար։ Այստեղ գործը բարդացել է նրանով, որ միության անդամ չհանդիսանալը կարող է երկու տարբերակով լինել՝ պահպանել չեզոքություն, կամ վարել ԵՄ հետ հարաբերությունների սերտացման քաղաքականություն։ Ըստ այդմ, «եթե»-ին պատասխանելու համար դիտարկվել են Հայաստանի տնտեսությանը մոտ բնութագրիչներ ունեցող այլ ետխորհրդային պետություններում արտահանման փաստացի զարգացումները։ Համադրելի են ընտրվել Վրաստանը և Մոլդավան։

Համեմատության արդյունքում պարզվել է, օրինակ, որ համադրվող երկրների շարքում դեպի Ռուսաստան արտահանման ամենափոքր կրճատումը, ինչպես հարաբերական, այնպես էլ՝ բացարձակ առումով, գրանցվել է ՀՀ-ում։ Մյուս կողմից, ըստ հետազոտության, ՌԴ տնտեսությունում տեղի ունեցող բացասական զարգացումներն ուղղակիորեն ազդում են Հայաստանից, Մոլդավայից և Վրաստանից արտահանման ծավալների վրա, և այդ ազդեցությունները բավականին մոտ են իրար՝ կանխատեսելով ՌԴ 7 տնտեսական անկման նկատմամբ համանման արձագանքներ բոլոր երեք երկրներում։

Արտահանման մասով վերլուծության հեղինակները եկել են այսպիսի եզրակացության՝ հաշվի առնելով ՀՀ արտահանման փաստացի կատարողականը, ԵԱՏՄ անդամակցությունն այս տեսանկյունից կարող է լինել առավել բացասական զարգացումներից խուսափելու կարևոր գործոն։ Այսինքն՝ ԵԱՏՄ անդամակցությունից արտահանումը չի շահել, սակայն, եթե չանդամակցեինք, պատկերն ավելի տխուր կլիներ։

ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031