Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը կիսում է ՀՀԿ-ն. «Ժամանակ»

Մարտ 31,2016 11:14

Գուցե տարօրինակ հնչի, սակայն ՀՀԿ դպրոցի բացումը, որը ոչ այն է քաղաքական է լինելու, ոչ այն է կուսակցական, խոշոր հաշվով՝ հիշեցնելու է կուսակցությանը հասցված կացնի հարված, որով ՀՀԿ-ն կիսվելու է: Ավելի շուտ՝ կիսվելու է ՀՀԿ պատմությունը: Այն բաժանվելու է մինչև դպրոցը եղած շրջանի կամ շրջափուլի և դպրոցից հետո եղած շրջափուլի:

Այդ գործընթացը տեղավորվում է Հայաստանում իշխանության ձևավորման կամ վերադասավորման այն գործընթացի մեջ, համատեքստում, որը սկսել է Սերժ Սարգսյանն ու փորձում է առաջ տանել, և որի առավելագույն նպատակը 2018 թվականից հետո որպես վարչապետ մնալն է, իսկ նվազագույնը՝ ՀՀԿ միջոցով ստվերային իշխանություն պահելը և կուսակցական համակարգի միջոցով ապակենտրոնացված իշխանական համակարգի վրա ազդեցությունը պահպանելը, դե ֆակտո կառավարելը:

Այդ գործում շատ կարևոր են ոչ միայն իրավա-քաղաքական, կազմակերպա-կառուցվածքային լուծումները, սերնդափոխության ֆիզիկական կամ ինտելեկտուալ իմիտացիաները, այլ նաև հոգեբանական կողմը: Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է եղել իր իշխանության ձևավորմանը, իրեն զգալիորեն ենթակա համակարգի կազմավորմանը: Կստացվի, թե ոչ, հանրությունը թույլ կտա, ի վիճակի կլինի դիմադրել այդ գործընթացին, թե ոչ՝ այլ խնդիր է: Ակնհայտ է, որ Սարգսյանը իր առաջ դրել է այդ խնդիրը և փորձում է գնալ անշեղորեն: Ձևավորել սեփական իշխանություն, որը երկարաժամկետ ռեզերվով ենթակա է իրեն, գործնականում հնարավոր չէ առանց այդ հարցը առնվազն ՀՀԿ մասշտաբով լուծելուն: Իսկ ՀՀԿ մասշտաբով այդ հարցը հնարավոր չէ լուծել առանց հոգեբանական տրանսֆորմացիայի:

Մեծ հաշվով, ներկայիս Հանրապետական կուսակցությունը հիբրիդային է և իր մեջ կրում է կամ արտահայտում է Հայաստանի անկախության ամբողջ շրջանի, անցնող 25 տարիների ժամանակագրությունը: Ներկայիս ՀՀԿ-ում մարդիկ են, ովքեր հայտնվել են ՀՀՇ իշխանությունից, պատերազմից, ովքեր ասֆալտի ֆիդայիներ են եղել, սագագողեր, ովքեր քրեական և օլիգարխիկ փուլում ձևավորվածներ են, որոնք ՀՀԿ-ում են հայտնվել Ռոբերտ Քոչարյանի ցանկությամբ, որոնք Սերժ Սարգսյանի համար են ՀՀԿ-ում հայտնվել, զանազան պատեհապաշտներ և այլն:

 

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031