Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն օրերս «Վեգա» խանութների ցանցին տուգանեց 5 միլիոն դրամով։ «Վեգան» գովազդային հոլովակների միջոցով հայտարարել էր, որ սրահում ներկայացված ողջ տեսականին վաճառվում է ինքնարժեքով։
ՏՄՊՊՀ ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ինքնարժեքի մեջ խանութը ներառել է ապրանքների ձեռքբերման, տեղափոխման, վարչական, մարկետինգային եւ բոլոր մյուս ծախսերն ամբողջությամբ։ Մինչդեռ ապրանքի ինքնարժեք հասկացության մեջ վերոնշյալ ծախսերը չեն կարող հաշվարկվել։ ՏՄՊՊՀ ուսումնասիրությունը փաստում է, որ խանութում առաջարկվող ապրանքները վաճառվում են ինքնարժեքից ակնհայտորեն բարձր գնով։ Խանութն անբարեխիղճ մրցակցություն է ցուցաբերել եւ տուգանվեց։
Տուգանքի՝ որպես պատժի ինստիտուտը, կարծում ենք, որքան էլ որ արդարացված է՝ արդար ու հավասար մրցակցային դաշտ ապահովելու տեսանկյունից, այնուամենայնիվ, արդարացի չէ սպառողի, գնորդի նկատմամբ։
«Վեգա» ընկերության հայտարարած «ինքնարժեքով» վաճառքից օգտվել եմ նաեւ ես, այսինքն՝ դարձել եմ խանութ-սրահի խարդախության զոհը։
Կարդացեք նաև
ՏՄՊՊՀ-ն եկավ-տուգանեց եւ գումարը տեղափոխեց արտաբյուջետային ֆոնդ։ Սա նշանակում է, որ վաղը հիմնարկի աշխատողները կարող են անկախության 25-ամյակի կապակցությամբ փայլուն աշխատանքի համար պարգեւատրվել այդ տուգանքի գումարից։ Բա ե՞ս, չէ որ ոչ թե ՏՄՊՊՀ-ն է խաբվել, այլ՝ ես։
Այսինքն, ինչո՞ւ չդնել մեխանիզմ, որ խանութի գործողություններից տուժած սպառողին փոխհատուցվի ավել վճարված գումարը։
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում