Տուրիզմը համակարգակառույց ոլորտ է։ Համաշխարհային տնտեսության զարգացման հարցում տուրիզմն ապահովում է շուրջ 10 % աճ։ Պետության կողմից իրականացվող արդյունավետ ռազմավարության շնորհիվ այն կարող է տնտեսության զարգացման լուրջ խթան հանդիսանալ։
Մասնավոր ուսումնասիրությունների հիման վրա կազմված եւ ստորեւ ներկայացված վիճակագրական աղյուսակները փաստում են պետական քաղաքականության բարձիթողի վիճակի մասին, ինչի արդյունքում 2012 թվականից հակառակն է տեղի ունենում՝ ներգնա տուրիզմը հետընթաց է ապրում եւ հետ մնում արտագնա տուրիզմից։
Ակնհայտ է, որ արտագնա տուրիզմի աճը պայմանավորված է նաեւ արտագաղթի ծավալների մեծացմամբ։ Արտերկիր, մասնավորապես՝ Եվրոպա եւ Ռուսաստան մեկնողների մոտ 30 %-ը չի վերադառնում հայրենիք։
Էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալներով, անցած տարի զբոսաշրջության ներգնա հոսքը նվազել է 1 տոկոսով, ինչը կազմում է մոտ 20 հազար մարդ։ Յուրաքանչյուր զբոսաշրջիկ մեկ այցի ժամանակ միջին հաշվով Հայաստանում ծախսում է 300 հազար դրամ։ Դա նշանակում է, որ 2015-ին մոտ 6 միլիարդ դրամ կորցրել ենք։ Այսինքն՝ 2014-ի համեմատ միայն ներգնա զբոսաշրջության ոլորտից պետբյուջե 1.200 միլիոն դրամ քիչ գումար է մտել:
Կարդացեք նաև
Հակոբ ՄԿՐՏՉՅԱՆ
Շուկայագետ, բիզնես վերլուծաբան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում