Մարտի 30-ին տեղի է ունեցել Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանի կենտրոնական ընտրական շտաբի բացման հանդիսավոր արարողությունը:
Հանդիսությունը մեկնարկել է թեկնածուի կենտրոնական ընտրական շտաբի ցուցանակի տեղադրմամբ:
Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել Ա. Դանիելյանի կենտրոնական ընտրական շտաբի ղեկավար Կ. Մարգարյանը:
Այնուհետև ելույթներ են ունեցել Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ա. Հարությունյանը, Երկրապահ կամավորականների միության Կոտայքի մարզային խորհրդի նախագահ Ա. Հարությունյանը, ԵԿՄ վարչության անդամ Հ. Հայրապետյանը, հրազդանցի մտավորականներ, երիտասարդներ և քաղաքի տարբեր թաղամասերի բնակիչներ:
Կարդացեք նաև
Դիմելով հրազդանցիներին՝ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը ընդգծել է, որ Արամ Դանիելյանը Հրազդանի քաղաքապետ է արդեն 14 տարի: Չորս անգամ արժանացել է Հրազդանի ժողովրդի վստահությանը և հիմա էլ ձևավորված է մարզկենտրոնի հիմնախնդիրները բացառապես գործող քաղաքապետի հետ միասին լուծել տրամադրվածություն՝ երկրի ղեկավարության աջակցությամբ:
Իր խոսքում Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանը նշել է, որ քաղաքային տնտեսության մեջ այս տարիներին բազմաթիվ խնդիրներ լուծվել են: Արվել ու ավարտվել են քաղաքի բոլոր խորքային ու հիմնային աշխատանքները:
Ա. Դանիելյանի հավաստմամբ, Ժամանակն է, որ այդ ամենի հիման վրա ապահովվի Հրազդան քաղաքի լիարժեք բարեկարգումը, ունենանք լիարժեք նորոգված ճանապարհներ, ապահովենք Հրազդանի արտաքին գեղեցիկ տեսքը և սերունդներին փոխանցենք նոր որակի ու նոր ոճի Հրազդան:
Կենտրոնական ընտրական շտաբի բացման հանդիսությանը հաջորդել է Ա. Դանիելյանի նախընտրական գրքույկի և հեռուստատեսային գովազդային հոլովակների շնորհանդեսը:
Օրվա շրջանակներում հրապարակվել է նաև Արամ Դանիելյանի՝ «Իմ թիմը հրազդանցի՛ն է» կարգախոսը:
Ա. Դանիելյանի կենտրոնական ընտրական շտաբի մամուլի ծառայություն