Վահագնի թաղամասի ռեստորանային համալիրում այսօր տեղի ունեցավ Paparazzilife.am կայքի մրցանակաբաշխությունը: Պարգեւատրվեցին շոու-բիզնեսի եւ արվեստի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում` Մկրտիչ Արզումանյանը, Լուսինե Թովմասյանը, Մայա Պողոսյանը, Միհրան Ծառուկյանը, Սոնա Շահգելդյանը, Գայանե Ասլամազյանը եւ այլք:
«Տարիներ շարունակ հետեւել ենք շոու-բիզնեսի անցուդարձին, եւ առհասարակ` Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին եւ լուսանկարել այդ ամենը: Այս մրցանակաբաշխությամբ ամփոփում ենք 2015թ.-ը` մեր լուսանկարչական արխիվի հիման վրա մրցանակներ շնորհելով այն հայտնիներին, որոնց շատ ենք լուսանկարել: Բոլորին շատ սիրում ենք, յուրաքանչյուրն իր ոլորտում լավագույնն է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Paparazzilife.am կայքի տնօրեն Կարմեն Ղազարյանը:
Նա նկատեց, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչները չեն սիրում, երբ իրենց «աստղ» են անվանում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ