Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ պատգամավոր Ալեքսանդր Ագեեւ. Եվրոպացի առաջնորդները պետք է հասկանան, որ միայնակ չեն կարող դիմագրավել ահաբեկչությանը

Մարտ 30,2016 19:15

«Ահաբեկչությունը չունի սահմաններ այս բառի բոլոր իմաստներով, այդ պատճառով Եվրոպացի առաջնորդների կարեւորագույն խնդիրն է հասկանալ, որ հնարավոր չէ դիմագրավել այդ հրեշավոր չարիքին միայնակ»,- ասում «Արդար Ռուսաստան» կուսակցության անդամ, ՌԴ պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Ագեեւը եւ ավելացնում, որ մյուս կողմից էլ՝  Եվրոպայում տեղի ունեցող ահաբեկչությունները նաեւ արդյունքն են Մերձավոր Արեւելքում տարվող քայքայիչ քաղաքականությանը:

«Ես կարծում եմ, որ բոլորին հասկանալի է, թե որ պետությանը եւ ինչի համար է շահավետ կերակրել եւ ակտիվացնել ահաբեկիչների մեղվի բույնը: Հաղթահարելի մարտահրավերներ կլինեն միայն այն ժամանակ, երբ Եվրոպացի առաջնորդները վերջապես կհասկանան իրական արժեքները եւ դրանց կարեւոր սեղմագրերը, այդ թվում նաեւ՝  իրենց սեփական քաղաքականության համար, եւ կդառնան ինքնուրույն կարեւոր որոշումներ կայացնելիս: Ահաբեկչության դեմ պայքարի իմիտացիան եւ երեսպաշտությունը այս հարցում շատ վատ գործընկերներ են: Ահաբեկչությունը չարիք է, վտանգավոր բոլորի համար»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ալեքսանդր Ագեեւը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ կարող եք կարդալ տպագիր «Առավոտի» վաղվա համարում:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031